«Երևանյան Հեռանկարներ»-ը հյուրընկալելու է 9 Գրեմմի մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակին
20/10/2017 19:27
Նմանատիպ
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակում արդեն տաս տարուց ավելի Հայաստան են գալիս երաժշտաարվեստի ոլորտում հանրահայտ երաժիշտներ, երգիչներ, երգչախմբեր, նվագախմբեր, շարունակում է աշխատել իր որդեգրած սկզբունքներով: Փառատոնի առաջիկա համերգին հայ հանդիսականի համար ելույթ է ունենալու 9 անգամ գրեմմի մրցանակի արժանացած «Էմերսոն» լարային քառյակը:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը հյուրընկալելու է քառյակին նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոյի ընթացքում հնչելու է Հայդնի, Վեբերնի, Բարտոկի, Բեթհովենի ստեղծագործություններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում