Արմեն Ամիրյանը պատճառաբանուն է, որ գրություն չի ստացել «Խավարումը» բացելու վերաբերյալ
Նմանատիպ
Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց՝ ի վերջո վերաբացվելո՞ւ է, լինելո՞ւ է Թումանյանի թանգարանում բացված, այնուհետեւ արգելված «Խավարում» ցուցահանդեսը:
Մշակույթի նախարարության լրատվականից փոխանցեցին պարոն Ամիրյանի հետեւյալ պատասխանը. «ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ներում, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի թանգարանում, ցուցադրություն բացելու համար գոյություն ունի սահմանված ընթացակարգ։ Նախարարությունը մինչ օրս պահանջված ընթացակարգով որևէ գրություն չի ստացել Թումանյանի թանգարանում «Խավարում» անունով ցուցահանդես բացելու վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը հայտնել էր , որ օրերս թանգարան այցելած նախարարը՝ պատասխանելով «Խավարումը» վերաբացելու վերաբերյալ իր հարցին` բացասական պատասխան էր տվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում