Յուրաքանչյուր գործընթացում իր պատասխանատվության բաժինն ունի յուրաքանչյուր կուսակցություն. Հ. Թոքմաջյան

Այսօրվա ասուլիսում ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը ասաց, որ մեր քաղաքական ընտրություններն ավարտել են փետրվարի 18-ին և ապրիլի 9-ին դրա վերջակետը դրել ենք: Իհարկե, համայնքի ընտրությունները չեն կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, շատ կարևոր են նաև 2017թ-ի խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից, բայց առաջնայինը, բնական է, Երևանի բարեկեցությունն է:

Թոքմաջյանը նաև նշեց, որ կանաչ գոտիների ավելացումը գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրային դրույթներում կա, բայց ինքը կոնկրետ դա կարևորում է ոչ միայն առողջապահական տեսանկյունից, այլև կարևորելով էկոլոգիական. «Համաձայն եմ, որ ցավալի վիճակ է, որ Երևանում չկան լայնամաշտաբ հողատարածքներ, որտեղ կարող է կանաչապատումն իրականացվի»:

Անդրադանալով Փակ շուկայի խնդրին Հ.Թոքմաջյանը նշեց, որ քաղաքը պետք է ունենանք այն տեսքը, որ եղել է:

Հույս հայտնելով, որ ինքը ներկայացված կլին Երևանի ավագանիում, քանի որ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, Հ.Թոքմաջյանը ասաց, որ ՀՀԿ-ական քաղաքապետ ունեցող Երևանի խնդիրները միայն կուսակցության հետ չեն կապվում. «Յուրաքանչյուր գործընթացում իր պատասխանատվության բաժինն ունի յուրաքանչյուր կուսակցություն և սխալ է ամեն ինչում մեղադրել միայն ՀՀԿ-ին»,- հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում