Գիշերը հեքիաթ պատմեց

Ես մի արև նկարեցի,
Չարաճճի դուրս եկավ,
Արևը սարից ելավ,
Արևն ամպից ամպ թռավ։
Հետո մի ուրիշ սարից
Գլորվեց ու քուն մտավ,
Փակ աչքերով արևն երազում
Գիշեր տեսավ։

Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաղաց երկրի երեսին։

Ես մի մեծ գաղտնիք գիտեմ,
Հիմա ձեզ էլ կպատմեմ,
Գիշերը պիտի քնես,
Որ աստղերը հյուր գան քեզ։
ՈԻ մի օր էլ քո բարձին,
Կտեսնես լուսնի շողին,
ՈԻ նրա հետ միասին
Կնստեք ամպի ուսին։

Գիշերը հեքիաթ պատմեց
Աստղերի, լուսնի մասին։
Լուսնից փափլիկ շող պոկվեց,
Կաղաց երկրի երեսին։

Խոսքերի հեղինակ՝ Հերմինե ՍՏԵԽԱՆՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում