Իրանը նոր Բալիստիկ հրթիռ է փորձարկել

Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում ցամաքից ծով թռչող նոր բալիստիկ հրթիռ են փորձակել:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի տեղակալ, գեներալ Մաջիդ Բեքային:

Իրանցի բարձրաստիճան զինվորականը, խոսելով նոր բալիստիկ հրթիռի հնարավորությունների մասին, նշել է, որ այն ունակ է բարձր արագությամբ խոցել հակառակորդի ռազմանավը, այնուհետև հավելել, որ հրթիռի փորձարկման ժամանակ իրենց հակառակորդների ռազմանավերը հետ էին քաշվել Իրանի սահմանների մոտակայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում