Լևոն Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան

«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ժուլիկությամբ է զբաղված։ Նախ փորձեց համագործակցել Սերժ Սարգսյանի հետ, այնուհետև՝ ԲՀԿ-ի, բայց մինչև այս պահը Գագիկ Ծառուկյանն ինքն է օգտագործել ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, և դրա երաշխիքն ԱԺ ընտրություններն էին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

Նրա խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարում ելույթի ժամանակ գովաբանեց ԲՀԿ-ին, բամբասեց Րաֆֆի Հովհաննիսյանից և խոսեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում