Հայկ Դեմոյանը չի ստանձնի սփյուռքի նախարարի պաշտոնը

Քանի դեռ հայտնի չեն դարձել նոր վարչապետի ու կառավարության անդամների անունները, մամուլում բազմաթիվ վարկածներ են պտտվում: Այս անգամ թերթերը հրապարակում են Սփյուռքի նոր նախարարի անունը: Այսօր միանգամից երկու թերթ’ «Ժողովուրդն» ու «168 ժամը» գրել են, որ Սփյուռքի նոր նախարար կնշանակվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայկ Դեմոյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել, և այդ հարցը չի քննարկվել: «Հարցն այնքան անակնկալ է ինձ համար, որ չեմ կարող ասել, որ եթե նման առաջարկ լինի, ինչպես կարձագանքեմ: Իմ ամբողջ ուշք ու միտքն ուղղված է դեպի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում