«Զատիկ» աջակցութեան կենտրոնի սաների այցելութիւնը Ճեմարան
23/10/2017 13:20
Նմանատիպ
Հոկտեմբերի 22-ին` Սուրբ Խաչի Զ կիրակի օրը, Գէորգեան Հոգեւոր Ճեմարանի աւագ լսարանի սաների նախաձեռնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին «Զատիկ» աջակցութեան կենտրոնի մի խումբ հրաշամանուկներ: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։
Ճեմարանականների ուղեկցութեամբ նրանք մասնակցեցին Սուրբ եւ Անմահ Պատարագին, յաւարտ որի ծանօթացան Սուրբ Աթոռի պատմութեանը, այցելեցին թանգարաններ, որտեղ նրանք հաղորդ եղան ազգային եւ եկեղեցական սրբութիւնների հետ:
Փոքրիկ էքսկուրսիայից յետո Սուրբ Աստուածածին Եկեղեցում ձեռամբ ԳՀՃ Տեսուչ Տ. Գարեգին վրդ. Համբարձումեանի երկու երեխաներ մկրտուեցին, որոնց կնքահայրերն էին ճեմարանական սարակաւագներ:
Ճաշկերոյթից յետոյ ԳՀՃ հանդիսութիւնների սրահում տեղի ունեցաւ սաների կողմից կազմակերպուած մշակութային միջոցառում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում