«Մորուքավոր Մոնա Լիզան» աճուրդում վաճառվել է 750 հազար դոլարով

Ֆրանսիացի նկարիչ Մարսել Դյուշանի (1887-1968) կտավը, որում Լեոնարդո դա Վինչիի հայտնի Մոնա Լիազան պատկերված է բեղով և մորուքով, Փարիզում Sotheby’s աճուրդում վաճառվել է 632,5 հազար եվրոյով (750 հազար դոլար):

Գազետա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ L.H.O.O.Q. անվանումը ստացած նկարը նախապես գնահատվել է 400-600 հազար եվրո: Այն ստեղծվել է 1964 թվականին: Այս մասի տեղեկացնում է Panorama.am-ը։

Ընդհանուր առմամբ, Դյուշանը ստեղծել է այս կտավի մի քանի տասնյակ կրկնօրինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում