Հայաստան
Նմանատիպ
Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Իմ հինը և նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
ՈՒրիշ խոսքով՝ այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն․․․
Եվ այն տունն է,
Որ շինել է պապիս պապը
Անդուլ ջանքով
ՈՒ տանջանքով․
Քար է դրել քարի վրա,
Դար է դրել դարի վրա
Եվ քրտինքը թուխ ճակատին՝
Ձուլել է նա պատը պատին։
Էլ ոչ մի հուր,
Էլ ոչ մի սուր
Չի մտնելու իմ նոր տունը,
Չի ջնջելու իմ անունը,
Ազգանունը,
Իմ լեզուն ու այբուբենը,
ՈԻրիշ խոսքով՝ այն ամենը,
Ինչը ամուր սյունն է իմ տան
Եվ միասին կոչվում է հայ
ՈՒ Հայաստան։
Եվ ես հիմա իմ տան պատին
Նոր-նոր քարեր պիտի դնեմ,
Նոր-նոր դարեր պիտի դնեմ,
Որ գնալով հզորանա,
Ծլարձակի ու նորանա,
Որ միշտ պահի իմ անունը,
Ազգանունը,
Իմ մայր լեզուն, այբուբենը,
ՈՒրիշ խոսքով՝ այն ամենը,
Ինչը կյանքն ու խորհուրդն է տան
Եվ միասին կոչվում է հայ
ՈՒ Հայաստան։
Պատվական ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում