Շառլ և Աիդա Ազնավուրները կպարգևատրվեն Ռաուլ Վոլլենբերգի մեդալով
Նմանատիպ
Ռաուլ Վոլլենբերգի անվան միջազգային կազմակերպությունը (IRWF) որոշել է պարգևատրել ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային: asbarez.com-ի հաղորդմամբ, նրանց կտրվի Ռաուլ Վոլլենբերգի մեդալ։
Ազնավուրների ընտանիքը այս հեղինակավոր մրցանակին արժանանում է մարդասիրական գործունեության համար: Փարիզում նացիստական օկուպացիայի դժվարին շրջանում Ազնավուրների ընտանիքը՝ մայրը՝ Քնարը, հայրը՝ Միշան, ինչպես նաև հենց իրենք, օգնել են ֆաշիստների կողմից հետապնդվող մարդկանց:
Պարգևատրման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 26-ին Իսրայելի նախագահի նստավայրում: Շառլ Ազնավուրին կընդունի Իսրայելի նախագահը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Շառլ Ազնավուրին ուղեկցելու է որդին՝ Նիկոլասը: Նրանք նաև վերցնելու են Աիդայի մրցանակը, քանի որ չի կարող մասնակցել միջոցառմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում