ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունվել
16/04/2013 16:16
Նմանատիպ
Asbarez-ը գրում է, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Սակրամենտոյի Վեհաժողովում միջոցառում է անցել, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, որի կազմակերպիչն էր Ամերիկայի Արևմտյան ափի Հայ Դատի հանձնախումբը (ANCA WR):
Արարողությանը մասնակցել են հայ համայնքի ներկայացուցիչներն ու ANCA WR ակտիվիստները, ինչպես նաև ՀԱԵ երկու Աթոռների թեմերի առաջնորդներ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը (Էջմիածին) և արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը (Անթիլյաս):
Ապրիլի 15-ին տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին Կալիֆորնիայի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել: Այդ նախագածի հեղինակներն էին Վեհաժողովի անդամներ Խաչո Աչաջյանն ու Ադրին Նազարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում