ԼՂՀ նախագահը կարևորում է ոստիկանության դերը արցախյան պետականաշինության գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին եւ պետական պարգեւ ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց: Իր խոսքում Նախագահը կարեւորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաեւ մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:

Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում