Տխրություն

Նորից պապիս գերանդին
Դիպավ կանաչ մեր հանդին։
Մեկ ել հանկարծ՝ թը՜ռ, թևեր․․․
Մի լոր թռավ դեպի վեր։

Պապս կանգնեց, դառնացավ,
Չոքեց, տնքաց․ «Այ քեզ ցավ․․․
Այնտեղ բուն կար․ բնում՝ ձագ՝
Աչիկներով կիսափակ»։

ՈԻրախացա ես այնպես․
Բա՜, ճուտ էի գտել, տե՜ս․․․
-Ինչ լա՜վ է, պապ,-ասացի,-
Բայց դու ինչու՞ տխրեցիր․․․

-Բույնը տուն է, խոտը՝ հարկ,
Ես քանդեցի տունը տաք․․․
Հիմա սրանք ո՞նց կապրեն
Գարնան այս բաց երկնի տակ։

Գուրգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում