Ձայնը վերածվում է երաժշտության. Ց. Մլքե-Գալստյան
16/04/2013 17:15
Նմանատիպ
Ապրիլի 15-ին Երևանի Պետական տիկնիկային թատրոնում «Միհր» թատրոնի «Շարժման երաժշտություն» նախագիծ-ներկայացումն էր: Այն բացահայտում է պարի ձայնը: Երաժշտությունը և շարժումը միաձուլվում են պարողի գործողությունների մեջ:
«Ամեն շարժում ունի իր ձայնը, իսկ ձայնը վերածվում է երաժշտության: Մենք կարևորում ենք շարժումը, որը տանում է երաժշտության, այլ ոչ թե երաժշտությունը, որը տանում է շարժման», – ասաց «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը:
Նախագիծը իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում