Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկում է կալանքի որոշումը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալի եղբայրը’ Արտակ Պետրոսյանը, կրկին ձերբակալված է:Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաել է Պետրոսյան եղբայրների պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նշել է, որ Արտակին ձերբակալել են այլ գործի համար, ինչը որոշակի առումով կապ ունի Պռոշյանի հանգուցյալ գյուղապետի հետ: «2012թ-ի սեպտեմբերին գյուղում քաշքշուկ է տեղի ունեցել, որի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հետագայում այն մերժվել է, քանի որ արդյունքում հանցագործություն չի եղել: Այժմ նույն դեպքի առթիվ կրկին գործ է հարուցվել, պատճառաբանելով’ իբր խուլիգանություն է եղել»,-ասաել է  Գիվի Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ որ քաշքշուկը տեղի է ունեցել Հրաչ Մուրադյանի’ գյուղապետ ընտրվելու առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ’ մասնակիցների միջև: Փաստաբանը վստահ է, որ այսկերպ փորձ է արվում փաստել, որ նախկինում արդեն միջադեպ է եղել, ինչի հողի վրա էլ սպանություն է կատարվել:

Անդրադառնալով նաև Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանին’ պաշտպան Հովհաննիսյանը նշեց, որ կալանքի որոշումը բողոքարկվել է և ապրիլի 18-ին նշանակվել է առաջին դատական նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում