Պուշկին փողոցի հ.25 հասցեում գտնվող շենքի ճակատագիրը

Երևանի քաղաքապետրանը պարազբանում է Պուշկինի փողոցի հ.25 հասցեում գտնվող շենքի ճակատագիրը

«Պուշկինի փողոցի հ.25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված հ. 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան / արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։

Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող շինության հարևանությամբ նախատեսվող կառույցների էսքիզային նախագծերը մանրամասն քննարկվել են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետության հանձնաժողովում և ՀՀ մշակույթի նախարարությունում, ըստ որոնց որոշվել է բացառել Ա.Թամանյանի նախագծած շենքին որևէ միջամտություն»:

Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

«Փրկել Պուշկին 25 հասցեում գտնվող Ալ. Թամանյանի նախագծած շենքը» ֆեյսբուքյան նախաձեռնություն է ստեղծվել: Մտահոգության ու անհանգստության առիթ է հանդիսացել կառավարության «577 – Ն» որոշումը (5 Մայիս, 2011), ըստ որի’ Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման հողատարածքը հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում