Ի՞նչ են տարել ԲՀԿ-ական պատգամավորի հարձակման ենթարկված որդու մոտից

«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու’ Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ’ տան բանալիները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչեւ մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ:

Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»’ պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ: Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում