Ազգամիջյան թշնամանքը քաղաքական նպատակներին ծառայեցնելու փորձե՞ր

Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ 400 ցուցարարները պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին’ «թշնամանք սերմանել Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ»: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն «Առավոտին» այս առիթով ասաց. «Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձեր կարող են անել: Սա քաղաքականություն է, եւ նման ռիսկերի հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել: Սակայն վրացական հասարակության մեջ ես չեմ տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը թրծվել է պատմական ամենաթեժ պայմաններում, եւ մեր ժողովուրդների պատմական հիշողությունն անհաղթահարելի խոչընդոտ է հայ-վրացական բարեկամությանն սպառնացող որեւէ մարտահրավերի առջեւ»»,- մեջբերում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում