Հ. Թոխատյանը չի հայտարարագրել «Շարմ» հոլդինգից ստացված իր աշխատավարձը

«Շարմ» հոլդինգի տնօրեն Հրանտ Թոխատյանը, ով ՀՀԿ ավագանու ցուցակի 14-րդ համարն է, միանձյա սեփականությամբ Վահագնի թաղամասում ունի 253 ք/մ տուն և 1350ք/մ մակերեսով հողատարածք: Նա վարում է «Լեքսուս 350 RX» (2011թ.) մակնիշի ավտոմեքենա:

«Ժամանակ»-ին ԿԸՀ-ից տրամադրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2012 թ. ապրիլի դրությամբ Հ. Թոխատյանը բանկում ունեցել է 1000 դոլար և 111 հազար դրամ: Անցած տարի նա 100 հազար ԱՄՆ դոլար Небо կինոստուդիայից գործարքային գումար է ստացել: Թերթը նկատում է, որ Թոխատյանը չի հայտարարագրել «Շարմ» հոլդինգից իր աշխատավարձը՝ գուցե միտումնավոր, իսկ գուցե պարզապես նա հասարակական հիմունքներո՞վ է աշխատում հոլդինգում: Թոխատյանը չի հայտարարագրել ոչ մի արժեթուղթ կամ ներդրում, ոչ մի 8մլն դրամը գերազանցող թանկարժեք իր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում