Ադրբեջանական բանակի հերթական կորուստը. զինծառայողը մահացել է ավտովթարից

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանում զինծառայողներ են վթարի ենթարկվել` իրենց սեփական ավտոմեքենայով

Ադրբեջանական բանակի լեյտենանտ Ռաշադ Մանսիմովի վարած «Մերսեդես» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից ու շրջվել։

Վթարի հետևանքով զինվորականներից մեկը`  կրտսեր լեյտենանտ Քյանան Աթաշօղլու Իսկենդերովը, տեղում մահացել է։

Մյուս ուղեւորն ու մեքենայի վարորդը վնասվածքներ են ստացել։

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում