«Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանին հովանավորում է Արմեն Աշոտյա՞նը

Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն’ Աժ ընտրություններից հետո, երբ պարզ է դարձել, որ Մարտիրոսյանն այլևս պատգամավոր չէ, Աշոտյանի միջնորդությամբ վերականգնվել է բուհում որպես դասախոս:

Սակայն Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես 1995 թվականից եմ այդ բուհում դասավանդում: Դասախոս ընդունվել եմ այն ժամանակ, երբ որ երկրի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Աշոտյանը հաստատ այդ ժամանակ դեռևս ո՛չ նախարար էր, ոչ իմ ընկերն էր, ոչ իմ գործընկերը: Ես իրեն որպես անձնավորություն հարգում եմ, ցավում եմ, որ ինքը նման կուսակցական գործընկերներ ունի: Հուսով եմ, որ երբևէ այդ ապաքաղաքական տարրերից ՀՀԿ-ն կմաքրվի, և իմ գործընկերը կկարողանա շատ ավելի հանգիստ գործունեություն ծավալել»:

Ժողովուրդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում