Ո՞ւր են գնում Հայաստանի ժուռնալիստների միության շենքի վարձակալության գումարները

Ավագանու ՀՀԿ-ական անդամ, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը երեկ Նուբարաշենում ՀՀԿ քարոզչական հանդիպման ժամանակ հայտարարել է, թե սարսափում է, երբ որոշ ուժեր հայտարարում են Երևանը գրավելու մասին՝ միևնույն ժամանակ հավելելով, թե Երևանի տերն ու ծառան ՀՀԿ ավագանին է:

Հարցին՝ ինչո՞ւ եք գրավել Հայաստանի ժուռնալիստների միության շենքը և ու՞ր են գնում շենքի վարձակալության գումարները տիկին Գևորգյանը այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց:

«Ժամանակ»-ը նշում է, որ Պուշկինի վրա գտնվող Ժուռնալիստների միության շենքի տարածքները բավական պատկառելի գներով վարձակալության են տրված մի շարք ընկերությունների’ «Վիտամին» ակումբին, «168 ժամ» թերթին, Հայաստանի հելսինկյան կոմիտեին, «Ֆոտոլուրին»:

«Մենք չենք գրավել Ժուռնալիստների միության շենքը: Ում հետաքրքրում է, թող գա, ես իրեն ցույց կտամ՝ ինչ եմ անում»,- ասել է նա: Հարցին՝ ինչու՞ միության որևէ ընդդիմադիր լրագրողի դեմ բռնարարքի հետ կապված որևէ անգամ հայտարարություն չի արել, Ա. Գրիգորյանը պատասխանել է. «Մեր միության անդամ չեն այդ լրագրողները»: Նշենք, որ ըստ գույքի հայտարարագրի, 81 ամյա Աստղիկ Գևորգյանը ոչ մեծ բնակարան ունի փոքր կենտրոնում՝ Կողբացու փողոցում, «Կիաօպտիմա» մեքենա և 4մլն դրամ գումար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում