Կոնպոզիտորների միությունը «Ժեկ» չէ
Նմանատիպ
Հոկտեմբերի 29-ին կկայանա Կոմպոզիտորների 85-ամյա միության հերթական համագումարը, որն էլ կընտրի նախագահ:
Նախորդ ընտրությունները թեժ են եղել, օրինակ՝ 2013թ. մինչ համագումարը կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը հայտարարել էր, թե առաջարկում են 10 հազար դրամ ընտրակաշառք:
Այդ տարի էլ որոշ կոմպոզիտորներ դժգոհել էին, թե վաղուց չկա ստեղծագործական միություն, նախագահն ինչպես ուզում՝ շրջանցում է օրենքը: Կոմպոզիտորների միության նախորդ համագումարում նախագահի թեկնածուները 3-ն էին` Արամ Սաթյանը, Լեւոն Չաուշյանը եւ Վարդան Աճեմյանը: Նախագահ ընտրվեց Արամ Սաթյանը:
Այս ընտրություններից առաջ էլ երկու անուն է շրջանառվում՝ Արամ Սաթյան եւ Վարդան Աճեմյան: Պարոն Աճեմյանը հաստատեց մեզ հասած լուրն ու ասաց, որ պատրաստվում է առաջադրվել: «Միայն համախոհների դեպքում կարող է գործել ստեղծագործական անվանը համապատասխանող միություն: Հակառակ դեպքում դա կնմանվի «ժեկ»-ի, որտեղ փորձում են գոհացնել բոլորին, սակայն ի վերջո բոլորն էլ դժգոհ են մնում»,- հայտնեց կոմպոզիտորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում