Բարի ճանապարհ
30/10/2017 11:10
Նմանատիպ
Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միակողանի լոկ գալու համար
Եվ ոչ գնալու…
Դու ինձ կարող ես հիմա չլսել.
Եվ մի ել լսիր.
Գնա,
Որ ինքդ նույնը հասկանաս
Եվ հասկանալով նաև հասկացնես,
Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ապրվում է լոկ:
– Բարի ճանապարհ.
Կյանքի վճռական բոլոր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե.
Այդպես է նաև ճանապարհելիս.
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս
Նաև հապշտապ.
Ահա թե ինչու հոգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հախթում,
Եվ ինչ որ զեռուն բառեր են վխտում-
“Իհարկե… Սակայն… և այսուհանդերձ”…
Եվ այսուհանդերձ, թերևս գուցե
-Բարի … վերադարձ
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում