Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա’ Մալաքե Թաուսի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: Ուղերձում, մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա’ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային ու մշակութային ավանդույթները:

Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:

Կրկին շնորհավորելով ավանդական տոնի առթիվ’ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում