Երբ մարդուն ասում ես՝ ես քեզ սիրում եմ, նշանակում է ասում ես՝ դու երբեք չես մեռնի
Նմանատիպ
Երբ մարդուն ասում ես՝ ես քեզ սիրում եմ, նշանակում է ասում ես՝ դու երբեք չես մեռնի։ Ամենակարևորը` կյանքն ապրիր ճաշակով: Հնարավոր է` մեզ ևս մի կյանք է սպասվում: Բայց որպեսզի վաստակենք այն, պետք է ապրենք այս կյանքն ամբողջովին, վերցնենք նրանից այն ամենն, ինչ հնարավոր է:
Շատերը փորձում են քեզ վախի միջոցով հաղթել… Չկա մի բան, որ հավերժ է, ուստի որոշ բաներ ավելի արժեքավոր են, որովհետև հավերժ չեն: Մեզ սովորեցնում են վախին մանկուց, որպեսզի այն թույլ չտա սահմանն անցնել, բայց մի կարևոր բան մեզ սովորեցնողները մոռանում են, որ վախը հաղթահարելու համար պետք է հենց սահմանն անցնել, չափի զգացումը անշուշտ գիտակցելով… դրա համար էլ աջ ես նայում՝ քեզ վախեցնում են, ձախ ես նայում՝ թարս են նայում, ու վերահսկելով քեզ ապրում ես անունն էլ չգիտես ինչու դնում են՝ ազատություն, որը ոչ մեկի, ոչ մյուսի հետ կապ չունի…
Արամը խաչի վրա փորագրել էր հոր դեմքն ու պահում էր թաքուն: Չէր տեսել հորը, բայց մտապատկերում պատկերացրել էր, թե ինչպիսինն է հայրը: Տատը պատմել էր նրան, թե ինչպես օրերից մի օր որդին գնաց ու տան պատերից ներս որբացավ միայնությունը։ Միայն լուսանկարն էին, որ պատմում էին հոր աչքերի, բնավորության, արտաքին տվյալների մասին։
Արամը գլուխը առել էր ձեռքի ափերի մեջ, լուռ նստել էր բակում, արդեն կտրած ծառի կոճղին՝ մտմտում էր գնար, թե ոչ։ Քսան տարի էր անցել։ Հայրը քսան տարի անց վերադարձել էր։ Հրայրը, որ Արամի մանկության ընկերն էր ու լավ գիտեր, թե Արամի մանկությունը, ինչպես է անցել, համոզում էր Արամին, թե գնա ու հորդ տես՝ քոնն է, չես կարող հրաժարվել։ Քայլում էին։ Արամը վերհուշերի մեջ տեսավ մոր արցունքները։ Ինքն էլ աչքերը լցրեց։ Ոչ համարձակության բան էր, ոչ էլ հպարտության, որ Արամը դանդաղեցնում էր քայլերը։ Սիգարետի տուփը գրպանից ցած ընկավ։ Կռացավ, վերցրեց սիգարետի տուփն ու մի հատիկ սիգարետ հանեց տուփից ու սկսեց կուլ տալ սիգարետի ծուխը։ Հրայրը, որ կողքից նկատում էր Արամի ներքին անհանգստությունը փորձում էր խոսել դեսից-դենից, որ շատ չլարվեր ընկերը։
– Հասնենք տեղ կծխեիր էլի։ Արամը սիգարետը ցած գցեց, հայացքը տատի խարխլված բակի, հազիվ ոտքերի վրա առած տանը հառելով ասաց.
-Ես հորս մոտ չեմ ծխում։
Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում