Հպարտ աքլորը
31/10/2017 20:52
Նմանատիպ
Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին
կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո
հարձակվեց փոքրիկ շան վրա:
Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.
— Ծուղրուղո՜ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-
մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից
կհանեմ:
Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.
-Կորի՛, գնա՛, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ
թակում է:
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ(Խնկո Ապեր)
Հետևեք մեզ նաև Telegram-ում