Հայ հրատարակիչները մասնակցեցին Լոնդոնի Գրքի համաշխարհային տոնավաճառին
Նմանատիպ
Ապրիլի 15-ին Լոնդոնում բացվեց Գրքի համաշխարհային տոնավաճառը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանի եւ Սփյուռքի մի շարք հրատարակիչներ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայկական ներկայությունը հնարավոր էր դարձել Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության ու Լոնդոնում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Նույն օրը տեղի ունեցավ հայկական տաղավարի հանդիսավոր բացման արարողությունը, որի ժամանակ ելույթ ունեցան Լոնդոնում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը, բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր նախագահ Վիգեն Հալաջյանը, ինչպես նաեւ հրատարակիչներ ու համայնքային այլ գործիչներ։
Գրքի համաշխարհային տոնավաճառը իր աշխատանքները կշարունակի մինչեւ ապրիլի 17-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում