ՀԱԿ-ի հարցում ընտրողները հիասթափված են.Ահարոն Ադիբեկյան

«Ընտրություններին կմասնակցեն ընտրողների 55-60 տոկոսը, որից 32-ի դեպքում հայտնի է թե ում են նախընտրում, մնում է 22 տոկոսի ձայների վերաբաշխումը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ սոցիոլոգի` ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևանը» կանցնեն շեմը, ՀԱԿ-ի հարցում ընտրողները հիասթափված են:

«Եթե ՀՀԿ-ն պահպանի իր դիրքերը, նա 40 տոկոսից չի նվազի, իսկ ընդդիմությունը 55 տոկոս ձայն կունենար, եթե միավորվեր»,- ասաց նա:

Ադիբեկյանը նշեց, որ ընտրություններից հետո հանրային հետաքրքրության անկում է լինում:

Այն հարցին թե արդյոք որոշիչ կարող են լինել այս ընտրությունենրը ՀՀ նախագահական հաջորդ ընտրությունների համար, Ադիբեկյանը կարծիք հայտնեց, որ միայն Երևանի բնակիչները չեն կարող որոշել ողջ Հայաստանի ճակատագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում