«Երկաթե լեդիի» հուղարկավորությունը (ուղիղ)
Նմանատիպ
Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում սկսվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերին հրաժեշտի արարողությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Թետչերին հրաժեշտ տալու արարողությանը մասնակցության հրավերներ են ուղարկվել մոտ 2.000 մարդու։ Արարողությանը կմասնակցեն 200 երկրի և միջազգային կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչներ, որոնց հետ Մեծ Բրիտանիան բարեկամական հարաբերություններ ունի։
Մարգարեթ Թետչերի դագաղը կտեղափոխվի Չելսիի թագավորական հոսպիտալ՝ վետերանների տուն-ինտերնատ, որտեղ նրա մարմինը կդիակիզվի և կհուղարկավորվի, ինչպես Թետչերն է ցանկացել՝ իր ամուսին Դենիս Թետչերի կողքին՝ հոսպիտալի գերեզմանատանը։
Թետչերը բրիտանական կառավարությունը գլխավորել է 1979-1990 թվականներին, մահացել 87 տարեկանում, ուղեղի կաթվածից։
Պետբյուջեից արարողության անցկացման համար հատկացվել է ավելի քան 6 մլն ֆունտ ստեռլինգ։