Լ. Արոնյանը կմասնակցի Փարիզում անցկացվող մրցաշարին
17/04/2013 13:31
Նմանատիպ
Ապրիլի 20-ին Փարիզում մեկնարկում է Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Այս մասին տեղեկացնում է Panarmanian.net-ը:
Մրցաշարը կանցնի շրջանակային համակարգով և կտևի մինչև մայիսի 1-ը:
Հուշամրցաշարի երկրորդ շրջանը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում:
Արոնյանից բացի, մրցաշարին կմասնակցեն ևս 9 գրոսմայստերներ՝ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Նիկիտա Վիտյուգովը (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա), Մայքլ Ադամսը (Անգլիա) և Դին Լիրենը (Չինաստան):
Հետևեք մեզ նաև Telegram-ում