Այս ընտրություններում վախի մթնոլոտն ավելի շատ է, քան նախագահականի ժամանակ. Վահագն Խաչատրյան
17/04/2013 14:21
Նմանատիպ
«Մենք հաղթելու հնարավորություն ունենք, քանի որ մարդիկ հոգնել են այս իշխանություններից»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա` Երևանի ավագնու ընտրություններն ավելի շատ քաղաքական են, քան’ ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններում իշխանությունը հավասար պայմաններ չի ստեղծել մրցակցության համար:
«Այս ընտրություններում վախի մթնոլոտն ավելի շատ է, քան նախագահական ընտրությունների ժամանակ»,-ասաց Վ Խաչատրյանը:
Նրա հավաստիացրեց, որ համագործակցության պատրաստակամություն կա ոչ միայն նախընտրական շրջանում, այլև’ հետընտրականում համագործակցել ոչ իշխանական ուժերի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում