Բոբ Դիլանի Նոբելյան դասախոսությունը կթողարկվի առանձին գրքով

Ամերիկյան Simon & Schuster հրատարակչությունը թողարկելու է 2016 թ. Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանի Նոբելյան դասախոսությունն առանձին գրքով: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ընկերության կայքում:

32 էջանոց գիրքը թողարկվելու է ստանդարտ ձևաչափով հաստ կազմով, ինչպես նաև 100 օրինակով լույս է տեսնելու հեղինակի կողմից ստորագրված տարբերակով: Սովորական գրքի արժեքը լինելու է 17 դոլար, իսկ ստորագրությամբ՝ 2,5 հազար դոլար:

Դիլանի Նոբելյան դասախոսության աուդիո տարբերակը տեղադրվել է Շվեդական ակադեմիայի կայքում հունիսի 5-ին։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում