Հայ ֆիդայիններ
03/11/2017 17:08
Նմանատիպ
Թիփի-բորան մութ գիշերին
Պտտում էր ֆեդային,
Փամփուշտները խաչկապ կցած,
Հրացաններն ուսերին:
Թիկունքդ լայն, թևերդ ուժգին,
Կռնակդ ամուր` պինդ պողպատ,
Սիրել գիտես, կռվել չիդես,
Դու անզգա երիտասարդ:
Սիրել գիտես, կռվել չիդես,
Դու անզգա երիտասարդ:
Հա՛յ ֆեդայիներ, ջա՛ն, ֆեդայիներ,
Ձեր մայրերը՝ Ձե՛զ ղուրբան,
Մշո սուլթան Սուրբ Կարապետ`
Ձեզի լինի՛ պահապան:
Ա՜խ, ֆեդայիներ, ջա՛ն, ֆեդայիներ
Ձեզ հետ տարեք իմ տղեն.
Ձեզ հետ կռվի, Ձեզ հետ մեռնի
Ազգիս մատաղ իմ տղեն:
Դաշտը թողուր արոր ու մաճ,
Իմ մինուճար, ազիզ լաճ,
Գնա խաղա՛ հրացանի հետ,
Որ օտարին չտանք խարջ:
Գնա խաղա՛ հրացանի հետ,
Որ օտարին չտանք խարջ:
Ձեռքդ տուր, եղբայր, երդվենք այստեղ,
Թողնենք փառքը աշխարհի,
Գնանք, կռվենք առյուծաբար,
Ի սեր ճնշված հայ ազգի։
Հայկական ժողովրդական երգ