Ադրբեջանի արտգործնախարարը կմեկնի Իսրայել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել:Այս մասին հաղորդում է contact.az լրատվական գործակալությունը, սակայն որևէ պաշտոնական հաստատում դեռևս չկա:

Արտգործնախարար Մամեդյարովը առաջին անգամ է պաշտոնական այցով մեկնելու Թել Ավիվ: Ադրբեջանական կողմի փաստարկոներով մինչ այժմ հանդիպումը չի կայացել իրանական կողմի սպառնալիքների պատճառով: Սակայն այդ «սպառնալիքները» չեն խանգարում Ադրբեջանին և Իսրայելին ակտիվորեն զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրներից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում