Հայ եկեղեցին այսօր նշում է բոլոր սրբերի տոնը
04/11/2017 17:15
Նմանատիպ
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշում է բոլոր սրբերի` հների եւ նորերի, հայտնիների եւ անհայտների տոնը: Տեղեկավնում է henaran.am-ը։
Qahana.am-ի փոխանցմամբ, Հայ Եկեղեցին այս տոնով նշում է բոլոր այն սուրբերի հիշատակը, որոնց անունները չեն անցել Տոնացույցի կամ եկեղեցական օրացույցի մեջ, սակայն նրանց սուրբ անունները գրված են Երկնքի արքայության սրբազան մատյանում:
Քրիստոնեական հալածանքների եւ հավատի համար մղված բազում պատերազմների ժամանակ շատերն են նահատակվել, որոնց անունները, ցավոք, չեն պահպանվել եւ հասել մեզ: Ուստի, եկեղեցին հաստատել է այս նվիրական տոնը հենց նրանց հիշատակը ոգեկոչելու համար: Անձեր, որոնք իրենց թանկ արյունը հեղեցին հանուն Քրիստոսի եւ նրա խորհրդավոր մարմնի` եկեղեցու շինության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում