Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպե է Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր՝ ապրիլի 17-ին, ՀԱԿ ներկայացուցիչները Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք են մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին:

Նշենք, որ այսօր հայ մեծանուն քաղաքական և պետական գործիչ, 1974-88թթ. Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, 1999-ին՝ Անկախ Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Նա այսօր կդառնար 81 տարեկան։

Կոմիտասի անվան պանթեոնում ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, չդավաճանելով իր սովորությանը, մոտեցել և բարևել է Լևոն Տեր-Պետրոսյանին:

Լուսանկարը emedia.am-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում