Անցորդներն ու շները
02/11/2017 18:17
Նմանատիպ
Մի անգամ
Երկու բարեկամ
Անցնում էին խոսելով։
Սրանց ձայնը լսելով
Մի շուն բակից
Վազեց վրա․
Մին էլ ահա՝
Կեռ պոչերը,
Թաց դնչերը
Բարձրացրին հարա-հրոց,
Եվ փողոցը դարձավ շննոց։
Մի անցորդը ծռվեց՝ քարի,
Մյուսն ասաց․-Ախպեր, արի,
Քարով էլ շատ կգազազին,
Միշտ էդպես են շունն ու թազին։
Եվ ճիշտ նրանք որ քիչ անցան,
Էլ հաչոցի ձայն չիմացան։
Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)
Հետևեք մեզ նաև Telegram-ում