ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է կառավարությունը ցրելու Պուտինի հայտարարությունը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է համացանցում հայտնված տեսահոլովակը, որտեղ Պուտինը սպառնում է ցրել նախարարների խորհուրդը:Պեսկովի պնդմամբ’ Պուտինն այդ խոսքերով դիմել է նահանգապետերին, այլ ոչ թե նախարարներին:

«Հարկ եմ համարում նշել, որ նյութը որոշ չափով աղավաղել է նախագահի արտահայտած միտքը, քանի որ նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում արված արտահայտությունը վերաբերում էր շրջանների ղեկավարներին, այլ ոչ թե նախարարների խորհրդին, ինչպես դա պնդում է նյութը հրապարակած պարբերականը»,-հայտարարել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ փակ նիստի հրապարակումը պարզապես վրդովեցուցիչ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում