Քարե հյուրը

Աչքերըս՝
Ծրարված հիացում,
Եվ դու ես հասցեատերը:

Մատներըս՝
Հինգ հրթիռ-սլացում,
Եվ քոնն է ողջ ուղեծիրը:

Խոսքերըս՝
Մեռած մի լեզվի
Վիմագիր: Դո՛ւ պիտի վերծանես:

Ու ես էլ՝
Քարե հյուր ձեր բակում,
Ձեր տանը, քո սրտում մինչևիսկ:

Եվ գիտեմ.
Կա՛մ ես՝ քեզ, կա՛մ դու ինձ
Վաղ թե ուշ պիտի կործանենք…

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում