Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն է ստեղծվել

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

Շվեդիայի Թագավորությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը՝ Ստոկհոլմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում