«Թվանշային դարաշրջան» Գաֆէսճեանում. ծրագրում Կոմիտասն է եւ Հայոց Մեծ եղեռնը

Ապրիլի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» շարքը կներկայացնի «Թվանշանային դարաշրջան» միջոցառումը: Այս մասին տեղեկացնում են Գաֆէսճան արվեստի կենտրոնի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի, միջոցառման շրջանակներում տեղի կունենա երկու մրցանակակիր մուլտիմեդիա սկավառակների ինտերակտիվ ներկայացում: Բանախոսը Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի (ՏՏՀ) գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանն է:

Ծրագրում`

1. Կոմիտաս. կյանքը և գործը

Հայ մեծ կոմպոզիտորի կյանքը և գործերը ներկայացվում են իր նամակների, երաժշտության, հազվագյուտ արխիվային փաստաթղթերի, ժամանակակիցների հիշողությունների, առավել քան 450 լուսանկարների, 100 տեսահոլովակների, ինչպես նաև 550 երաժշտական ներկայացումների միջոցով:

2. Հայոց մեծ եղեռն 1915-1923

1915-1923թթ-ի Հայոց եղեռնը ներկայացվում է այս աննախադեպ մուլտիմեդիա սկավառակում առավել քան 500 լուսանկարների, փաստաթղթերի, ականատեսների վկայությունների և ինտերակտիվ ժամանակացույցի միջոցով: 1915-1923թթ-ի Հայոց եղեռն սկավառակը ճանաչվել է 2005թ-ի Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության Մեծ ժյուրիի կողմից էլեկտրոնային ուսուցման կատեգորիայում լավագույն 10 ապրանքատեսակներից մեկը, որն արժանացել է նաև հատուկ գնահատականի: Այս սկավառակը հանդիսանում է Համահայկական Մաշտոց 1600 էլեկտրոնային մրցույթի հաղթող էլեկտրոնային ուսուցման անվանակարգում:

Միջոցառման մուտքն անվճար է’ նախնական գրանցմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում