Հունահայկական առեւտրատնտեսական պալատը մասնակցել է Աթենքի գյուղատնտեսական ցուցահանդեսին
17/04/2013 20:37
Նմանատիպ
Ապրիլի 12-14-ը Հունահայկական առևտրատնտեսական պալատը մասնակցել է Աթենքի Պերիստերիի ցուցահանդեսային կենտրոնում տեղի ունեցած գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսին: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված առանձին տաղավարում ներկայացվել են հայկական գինու, կոնյակի և պահածոների տեսականին, ինչպես նաև Հայաստանի, տնտեսության, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվական ևգովազդային նյութեր:
Հայկական տաղավարի այցելուների թվում են եղել նև Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, պալատի անդամները, ինչպես նաև հունահայ համայնքային կառույցների ղեկավարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում