Կորած հինգերը

Մեր գյուղի ճամփին,
Մի ջրհորի մոտ
Կանգնել էր Արմիկն՝
Աչքերն արցունքոտ:
-Ի՞նչ է պատահել,-
Հարցրի կամաց,
Նա լաց լինելով՝
Հազիվ կմկմաց.
-Օրագիրս հանկարծ…
Ընկավ ջրհորը…
-Ոչինչ,-ասում եմ,-
Կգնես նորը:
Նա ավելի է
Կիտում հոնքերը.
-Բա… ինչպե՞ս գտնեմ
Կորած «հինգերը»…

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում