Կառավարությունում էական փոփոխությունները հետաձգվում են

«Հրապարակը» գրում է, թե այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին’ ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաեւ իրազեկել ՀՀԿ-ականներին:

Երկու նիստերի օրակարգում էլ կառավարության ձեւավորման հարցն է: ՀՀԿ-ում չգիտեն՝ սպասվո՞ւմ են փոփոխություններ, թե՞ ոչ: Պնդում են, որ Տիգրան Սարգսյանը մնում է իր պոստին: Ինչ-որ պահի եղել են «որոշակի վարիացիաներ»’ կառավարության կառուցվածքային փոփոխությունների եւ որոշ առանցքային, այդ թվում եւ պաշտպանության նախարարության ու այլ ծառայությունների մասով նախագծեր, սակայն Սերժ Սարգսյանը որոշել է էական փոփոխություններ առայժմ չանել, սպասել, մինչեւ նախագահական եւ Երեւանի ընտրությունների ջրերը պարզվեն: Ընդ որում, եթե մինչ այժմ ասվում էր, որ փոփոխությունները կլինեն սեպտեմբերին, հիմա նշվում է տարեվերջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում