Տարօրինակ սոցհարցում՝ Երևանի ավագանու ընտրություններից առաջ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ ու տեղեկացրել, որ այս օրերին 093-35-91-96 հեռախոսահամարից զանգահարում են իրենց բջջային հեռախոսներին և ասում, թե սոցհարցում են իրականացնում’ո՞ւմ եք ընտրելու ավագանու ընտրություններին. «Մեզ համար տարօրինակ է փաստը, թե նրանք ինչպես են իմանում մեր անձնական հեռախոսների համարները, և ինչպե՞ս է այս սոցհարցման կենտրոնն իմացել, որ ես Երևանի բնակիչ եմ, այլ ոչ մարզի»:

«Ժողովուրդը» զանգահարել է վերոնշյալ հեռախոսահամարով, որտեղից պատասխանել են, թե անկախ սոցհարցման կենտրոնը քաղաքացիների հեռախոսահամարներն ընտրում է պատահականության սկզբունքով: «Զանգահարում ենք ու հետաքրքրվում»,-ասաց կենտրոնի աշխատակից Նունե Կարապետյան ներկայացած անձնավորությունը:
«Ամեն դեպքում անհասկանալի է, թե ինչպես են «պատահականորեն» միայն հենց Երևանցիներին զանգահարում (մարզերից դեռ ահազանգ չունենք)»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում