Արարատի մարզպետը այցելում է ՔԿՀ՝ տեսակցելու Մարգար Օհանյանին

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը բավական հաճախ է այցելում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ’ տեսակցելու իր ընկերոջը’ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին:

Թերթի հետ զրույցում վերջինս հաստատել է թերթի տեղեկությունները. «Նա իմ ընկերն է, երկու անգամ գնացել եմ իր մոտ: Ինչո՞ւ չպետք է այցելեմ իմ ընկերոջը, ո՞վ պետք է արգելի ինձ»: Հարցին’ «Ձեր ընկերը Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է ներկայացրել, ի՞նչ եք կարծում’ ինչո՞ւ է լռում Սարգսյանը», Բարսեղյանը պատասխանել է. «Գիտեմ, որ ներկայացվել է, բայց թե ինչ ընթացք կունենա դա, ոչինչ չեմ կարող ասել»: «Ի՞նչ է մտածում Մարգար Օհանյանը Ս. Սարգսյանի լռության մասին» հարցին, մարզպետը պատասխանել է. «Այս թեմայով չենք խոսել, միայն նրա առողջական վիճակի մասին ենք խոսել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում