Ինչ անի Տեր-Պետրոսյանը

«Ամեն ժամանակաշրջան ստեղծում է իր քաղաքական դեմքը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ստեղծեց ՀՀՇ-ն, և ողջ ժողովուրդը կանգնեց։ Հերիք է, որ Տեր-Պետրոսյանը կուսակցություն ստեղծի։ Մեկ է, այն ժամանակվա ՀՀՇ-ից առաջ չի անցնի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի վերջին շրջանի քաղաքական վարքագծին՝ ասաց ՌԴ մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական, իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը։ Նրա համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանն առավել ճիշտ կաներ, եթե հետամուտ լիներ 2008 թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ եղած սպանությունների բացահայտման գործին, և իբրև քաղականա դեմք՝ առավել ծանրակշիռ կընկալվեր, ոչ թե որպես կուսակցության նախագահ, այլ որպես խորհրդատու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում