Մնա ինձ հետ

Մնա ինձ հետ

Մնա ինձ հետ, որ ջերմանա գիշերն իմ,
Երկնքի դեմքը մութ լուսավորվի։
Կորցրու անհետ այս խորտակող կասկածն իմ,
Ով թող հեքիաթը մեր գունավորվի։
Քո հայացքից ես մանկանամ
Ով հավատամ կախարդական համբույրին։
Մնա ինձ հետ, որ հեռանան վշտերն իմ,
Կորուստի նոր ճամփան թող խափանվի։
Երգիր ինձ հետ անավարտ այս երգն իմ,
Երբ մի օր մենք չլինենք այն կավարտվի
Եվ գիշերվա անհայտ Խորքում 
Մեր մեղեդին թող սավառնի առհավետ։
Մնա ինձ հետ, ու ջերմացրու գիշերն իմ․․․

Ռուբեն ՔԱՄԱԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում